Հայտնի հումորիստ Գարիկ Մարտրոսյանն անդրադարձել է այսօր համացանցում լայն տարածում գտած «իր իսկ» մեկնաբանությանը` կապված օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ: Ըստ գրառման` Մարիտիրոսյանն Ավետիսյան ընտանիքի հետ կատարվածը սովորական կենցաղային հանցագործություն էր անվանել և դիմել էր բոլորին` հեռու քշել մայդանամոլներին:
Տեղեկացնենք, որ պարզ է դարձել այն, որ տվյալ գրառումն ընդամենը չարակամ մարդկանց ձեռքի գործն է, այլ ոչ թե` անձամբ Մարտիրոսյանի, քանի որ մեր հայրենակիցն ադեն իսկ հաստատել է այն, որ տվյալ գրառումն իրեն չի պատկանում: Ըստ որոշ կարծիքների` տվյալ տեսակետ տարածելը ձեռնտու էր միայն ռուսական ԶԼՄ-երին: