Ըստ որոշ ռուսական լրատվամիջոցների հայ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը:
«Չի կարելի թույլ տալ, որ սովորական կենցաղային հանցագործությունը, որոնք Ռուսաստանում հազարներով են տեղի ունենում, կռվեցնի Ռուսաստանին և Հայասատանին: Դիմում եմ իմ բոլոր հայրենակիցներին` հեռու քշեք բոլոր մայդանամոլներին` ընդհուպ մինչև Լվով»,- ասել է նա:
Նշենք, որ այս տեղեկատվությունն արդեն հերքվել է անձամբ Գարիկ Մարտիրոսյանի կողմից: Վերջինս, ինչպես և սպասելի էր, ֆեյքերի հերթական զոհն է դարձել: