Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ հոլիվուդյան սրտակերը՝ Լեոնարդո Դի Կապրիոն, սիրավեպ է սկսել երգչուհի Ռիհաննայի հետ: Տեղեկացնենք, որ զույգին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ նրանց մոտ այս պահի դրությամբ ամեն ինչ շատ լավ է: Ավելին, օրերս Լեոն մեկնել է Բարբադոս՝ ծանոթանալու Ռիհաննայի ծնողների հետ:
«Նրանք երկուսով զվարճանում և լավ ժամանակ են անցկացնում միասին: Նրանք ազատ մարդիկ են, կարելի է ասել նրանց միջև հարաբերություններ են՝ առանց որևէ պարտականության: Ռիհաննան Դի Կապրիոյի հրավերով շատ հաճախ է այցելում նրա տուն: Ռիհաննան սեքսուալ է և արդեն իսկ նրանց միջև եղած կապվածությունը շատ ուժեղ է»,- պատմել է աղբյուրը: