
Ժաննա Ֆրիսկեն ամուսնու՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևի հետ միասին մտադիր է բացել բարեգործական հիմնադրամ, որից ստացված գումարը կփոխանցվի քաղցկեղով տառապող հիվանդներին: Այս մասին ռուսական ԶԼՄ-երից մեկին է հայտնել երգչուհու հայրը, ով հարցազրույցի ընթացքում պատմել է նաև դստեր առողջական վիճակի մասին՝ ասելով, որ Ժաննան ներկա պահին իրեն լավ է զգում, սակայն դեռևս չի պատրաստվում բեմ դուրս գալ:


