Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով երկարատև բուժումից հետո վերջապես վերադարձել է Մոսկվա, օրերս որդու և ամուսնու հետ այցելել է Մարիա Կիսելյովայի «Спасти северное сияние» շոուին: Ինչպես և սպասելի է եղել, Ժաննայի ներկայությունն իսկական իրարանցում է առաջացրել հանդիսատեսի շրջանում, ովքեր մի կողմ դնելով շոուն, շտապել են այդ մասին գրել իրենց սոցիալական էջերում:
Տեղեկացնենք, որ երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնել է, որ Ամանորը պատրաստվում է դիմավորել Մոսկվայում իր մտերիմների և հարազատների շրջապատում: