ESem.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել հայ հայտնիներին, ովքեր վերջին տարիներին ապրում և ստեղծագործում են Հայաստանի սահմաններից դուրս:
Մարինե Մինասյան
«Կյանքի գինը» հեռուստասերիալից հասարակությանը հայտնի դարձած դերասանուհի Մարինե Մինասյանը տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ շարունակում է զբաղվել դերասանուհու իր կարիերայով: Վերջերս նա Ալեքսադր Խաչատրյանի, Ալլա Թումանյանի, Դավիթ Սեխպեյանի և այլոց հետ ներկայացավ Ալեքսանդր Խաչատրյանի բեմադրած «Everything for sale» ներկայացման մեջ, նաև՝ խաղում է ԱՄՆ-ում նկարահանվող հայկական սերիալներում:
Դերասան Դավիթ Սեխպեյանը մոտ երկու տարի է՝ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Դավիթն ու կինն օտար ափերում զբաղվում են իրենց սիրելի գործով: Նա շարունակում է խաղալ թատրոնում ու նկարահանվել հեռուստասերիալում: Դավթի ու մի շարք այլ հայտնիների մասնակցությամբ հումորիային նոր նախագիծը շուտով կցուցադրվի ԱՄՆ-ի հայկական հեռուստասընկերությամբ:
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն արդեն երկու տարի է, ինչ ապրում է Ռուաստանում: Թողնելով դերասանի կարիերան՝ նա Մոսկվայում ռեստորան է բացել ու բիզնեսով է զբաղվում: Առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո ESem.am –ի հետ զրույցում Ալեքսանդրն ասաց, որ ամռանն ընտանեքով Հայաստան տեղափոխվելու նպատակ ունի:
Դինա Ավետիսյան
Հաղորդավարուհի Դինա Ավետիսյանն այժմ բացակայում է եթերից: Դինայի էկրեններին չերևալու պատճառն էլ երկրից մեկնելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր կյանք սկսելն է: Կարիերան ընտանիքով փոխարինած Դինան այժմ ապրում է Գլենդելում:
Առավել մանրամասն` սկզբանբյուր կայքում
Կարդացեք նաև` Արտագաղթած հայտնիները (ՄԱՍ 1)