▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ հանդիպել եմ իմ սիրուն, այլ աղջիկների հետ ինձ ավելին թույլ չեմ տալիս.Արսեն Լևոնյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Արսեն Լևոնյանի հետ, ով հանդես է գալիս նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հարազատ թշնամի» սերիալում:

-Արսեն, Ձեզ հաճախ կարելի է հանդիպել զբոսնելիս, սրճարանում, մարդկանց հետ շփվելիս: Ի՞նչ եք կարծում, դուք և՞ս շատերի պես ընթացքում կփոխվեք, «աստղային» հիվանդություն ձեռք կբերեք:

-Գիտեք, ես այնպիսի ընտանիքից եմ սերում, որ անհնար է այլ կերպ ապրել: Ունեմ շրջապատ, լավ ընկերներ, քույրեր ու եղբայրներ, որոնց հետ առանց շփվելու ապրել չեմ կարող: Ապրում եմ այնպես, ինչպես կամ՝ առանց ձևականությունների: «Աստղային» մարդիկ ինձ չեն հետաքրքրում, ես շփվում եմ այն մարդկանց հետ, որոնցից հոգևոր սնունդ եմ ստանում:

-Կյանքում ո՞ւմ խորհուրդներին եք առավել շատ հետևում:

-Ծնողներս ու եղբայրս իրենց արարքներով ինձ համար օրինակ են դարձել, խորհրդատու: Պարտադիր չէր ինձ խոսքերով որևէ բան հասկացնել: Հորս պահվածքով դաստիարակվել եմ, մայրիկիցս զգացմունքայնություն եմ սովորել այս կյանքում: Հասկացել եմ, թե մարդն ինչպես կարող է սիրել, նվիրված լինել իր ամուսնուն, երեխաներին: Եղբորիցս ուժով եմ ներշնչվել: Նա մեն-մենակ միշտ հաղթում է իր քայլերում: Հպարտանում եմ իրենով: Իսկ սիրելիս ինձ տվել է ամենակարևոր բանը, ինչը կինը կարող է տալ տղամարդուն՝ «դուխ»:

-Շատ խորհրդավոր եք: Ամուսնացե՞լ եք:

-Ոչ, ամուսնացած չեմ, բայց կողքիս է իմ սիրած մարդը, ով ինձ համար ընտանիք է:

-Ձե՞ր ասպարեզից է:

-Իհարկե ոչ, նա բանկում է աշխատում:

-Երիտասարդներին, ովքեր նոր-նոր ընտանիք են կազմում, առաջին հերթին ի՞նչ է անհրաժեշտ: Ի՞նչը կարող է խանգարել նրանց երազած երջանկությանը:

-Առաջին հերթին պետք է ձևական ոչինչ չլինի: Սերն է կապում մարդկանց: Աստված սիրեց և արարեց այս ամենը, մենք էլ պետք է կարողանանք սիրել: Ամեն բան էլ կարող է ընտանիքին խանգարել, բայց եթե սերը մեծ է, ամեն ինչի էլ հաղթում է: Կարևոր է ինտելեկտ ունենալ ու գիտակցել, եթե տվյալ մարդը քեզ համար թանկ է, ապա պետք է պայքարես մինչև վերջ:

-Կարծում եմ, Ձեր ընտրյալի համար դժվար է ապրել դերասանի կողքին:

-Իհարկե դժվար է, չէ՞ որ դերասանը ուշադրություն սիրող մարդ է: Ասեմ, որ ես մինչև հիմա ինձ դերասան չեմ համարում, դեռ շատ աշխատանք ունեմ անելու, կատարելագործվելու: Գուցե 80 տարեկանում կարողանամ ինքս ինձ ասել՝ այ հիմա իսկական դերասան ես:

-Ձեզ աղջիկների շրջապատում մարդիկ հաճախ են նկատում: Կնոջ համար բարդ է նման տղամարդու կողքին:

-Չէի ասի, թե այդքան շատ եմ լինում աղջիկների շրջապատում: Իհարկե, երբեմն աղջիկներ լինում են նույն սեղանի շուրջ, այնպես չի որ միայն «Ադամի ցեղով» ենք հավաքվում: Ես սիրում ու հարգում եմ կանացի գեղեցկությունը: Խոսքս զուտ արտաքինին չի վերաբերում: Փորձում եմ հասկանալ դիմացինի շարժուձևը, խոսելաոճը: Բայց երբեք ինձ ավելին թույլ չեմ տալիս, որովհետև…

-Բայց, կարծում եմ, «Դոն Ժուանի» հատկություններ ունեք, Ձեր կյանքում աղջիկներ հաճախ են լինում:

-Ինչ հանդիպել եմ իմ սիրուն, այլ աղջիկների հետ ինձ ավելին թույլ չեմ տալիս: Դա հաստատ է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին