▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տանո»-ի կերպարը Արսեն Լևոնյանը ճիշտ ու տեղին չի մարմնավորում

 

«Տանո»-յի կերպարը Արսեն Լևոնյանը ճիշտ ու տեղին չի մարմնավորում: 
Հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի թոռը՝ նորհայտ դերասան Արսեն Լևոնյանը, խաղում է «Հարազատ թշնամի» ֆիլմում և մարմնավորում է Տանոյի դերակատարին. Տանոն, ըստ սցենարի, ուժեղ ու միևնույն ժամանակ էմոցիոնալ պետք է լինի, իսկ Արսենը միայն էմոցիան է ցույց տալիս, Տանոն պիտի ավելի դուխով խաղա, Արսենը՝ նրան սարքում է ղզո:

Ես, իհարկե, մեկ պահ էլ չեմ կասկածում, որ մեր հայտնի դերասանի թոռը պետք է լավ դերասան լինի, բայց Արսենը, լինելով լավ դերասան, չի կարողանում ճիշտ ու տեղին մարմնավորի Տանոյին (Իսկ այլ սերիալներում ինքը իր դերը շատ լավ է խաղում): Նա ամեն ինչ շատ էմոցիոնալ է անում, որը ինքնին ձևական տեսք է ունենում, ինչպես նաև ասեմ, որ ՍՊՈ-յի դերակատարի հետ չեն կարողանում «խաղային լեզու» գտնել. Սպոն այս պարագայում իր դերը հիասքանչ է կատարում, իսկ Արսենը՝ Ոչ:

Խնդրում եմ չքլնգեք առանց կարդալու. չեմ ասում Արսենը վատ դերասան է, ուղղակի ասում եմ, որ Արսենը այս դերը վատ է մարմնավորում ու դա իրենը չի: 
Այսքանը:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին