▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կարիերայի համար չեմ քնելու ու չեմ քնում ոչ մեկի հետ.Ջուս

Դիտեք նաև՝

Hartak.am-ի զրուցակիցը սկանդալային երգչուհի Ջուսն է

-Երկու ու կես տարի երգել ես Իրինա Ալլեգրովայի խմբում, նրա հետ շրջագայել աշխարհով մեկ: Ինչո՞ւ չմնացիր, չշարունակեցիր կամ չփորձեցիր կարիերա ստեղծել Ռուսաստանում:

-Ես որոշեցի անել իմ մենակարիերան, քանի որ շատ ասելիքներ ունեի և ունեմ: Ես չէի կարող երկար լինել բեք- ոկալ կարգավիճակում, դրա համար դուրս եկա :Իրինա Ալեգրովան համաձայնեց, որ ինձ պետք է  գնալ առաջ՝  որպես արտիստ և երգչուհի: Ռուսաստանում չմնացի, որովհետև նախ՝ շատ էի կարոտում Հայաստանը և չէի կարողանում Ռուսաստանում երկար ապրել: Հետո էլ, եթե այնտեղ ուզում ես դառնալ շատ հայտնի երգչուհի, պետք է միլիոններ ունենաս: Իսկ որպեսզի  այդպիսի գումարներ   ներդնեն արտիստի վրա, պետք է պարտադիր մեկի հետ ունենալ  շատ քիփ հարաբերություններ: Իսկ ես կարիերայի համար չեմ քնել ու չեմ քնում ոչ մեկի հետ: Եթե արտիստը տաղանդավոր է ու մի հատ էլ դրա համար քնի մեկի հետ՝ շատ չի՞ լինի, ի՞նչ եք կարծում: Միայն անտաղանդն այդ «հաճույքը» կարող է իրեն թույլ տալ:

-Շատ հայ երգչուհիներ խուսափում են Քեզ հետ նույն համերգին ելույթ ունենալ, ինչո՞ւ:

-Այո, դեպքեր եղել են, որ որոշ երգչուհիներ ասացին՝ եթե Ջուսը լինի, մենք չենք մասնակցի համերգին: Այդ հանգամանքն ինձ ստիպում է մտածել, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում և որպես արտիստ, երգչուհի՝ ուժեղ եմ, կարողանում եմ դահլիճը շոգեցնել:

-«6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ էքստրասենսները քո մասին սկանդալային հայտարարություններ արեցին: Դրանցից ո՞րն էր ամենազավեշտականն ու անընդունելին:

-Որ ես լեսբի եմ. դա էր զավեշտալին և անընդունելին: Ես այդ նույն ժամանակ էլ ասեցի, որ եթե ես լեսբուհի լինեի, ապա բացեիբաց այդ մասին կասեի, որովհետև նման բաների հետ կապված բարդույթներ չունեմ: Բայց ես  100 % նատուրալ աղջիկ եմ և սիրում եմ իսկական տղամարդ տղամարդկանց: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին