▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը ծեծել են մինչև կոմայի մեջ ընկնելը

Որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, շտապ տեղափոխել են հիվանդանոց և արհեստական կոմայի մեջ «գցել», քանի որ 21-ամյա աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին նկատվել։ Հիշեցնենք, որ Բոբիին իրենց առանձնատանն անգիտակից վիճակում էր գտել նրա ընկերը՝ Նիք Գորդոնը, ով մինչ բժիշկների այցը փորձել էր արհեստական շնչառության միջոցով ուշքի բերել Քրիստինային:

Տեղեկացնենք, որ օրերս ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Նիքի դեմ, որովհետև Բոբի Քրիստինայի մարմնի և բերանի հատվածում մարմնական վնասվածքներ են եղել, որոնք ըստ հետազոտության՝ աղջիկը ստացել է մինչ ուշաթափվելը։ Միակ կասկածյալն այս պահին հենց Գորդոնն է, ով էլ ենթադրվում է, որ ծեծի է ենթարկել Բոբի Քրիստինային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին