Պարզաբանում.
Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի չեղյալ հայտարարված համերգի վերաբերյալ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ ս.թ. փետրվարի 5–ին իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը չի կայացել դաշնակահարի խնդրանքով՝ քանի որ վերջինս պատրաստ չի եղել ներկայացնելու Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան՝ որպես պատճառ ներկայացնելով վատառողջ լինելու հանգամանքը:
Օպերային թատրոնի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն և, ստանալով Ա. Կոնսալեսի վերջնական պատասխանը, դաշնակահարի ելույթը չեղյալ է հայտարարվել, սակայն նույն երեկոյի ընթացքում ներկայացվել է Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին