▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանի 33-ամյա սիրուհին առաջին անգամ պատմել է իրենց սիրային հարաբերությունների մասին

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց՝ լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը բնակվում է Մոսկվայի իր՝ դրամատիկական թատրոնի ղեկավար 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Զույգն ամեն կերպ փորձում էր թաքցնել իրենց հարաբերությունները մինչ այն պահը, երբ Ջիգարխանյանն անկեղծացավ և վերջապես պատմեց իր և Վիտալինայի սիրային հարաբերությունների մասին:

Օրերս Վիտալինան, հետևելով Ջիգարխանյանի օրինակին, ռուսական ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցում  առաջին անգամ խոսել է այս թեմայով՝ պատմելով.

«Մեր մտերմության մասին շատ քչերը գիտեին՝ Արմեն Բորիսևվիչի ամենամտերիմ ընկերները և նրա քույրը: Իսկ ահա թատրոնում ոչ ոք չգիտեր մեր հարաբերությունների մասին: Պետք է ասեմ, որ ամեն ինչ կարող էր հենց այդպես էլ շարունակվել, եթե Արմեն Բորիսևվիչը կրկին չհիվանդանար»,- խոստովանել է Վիտալինան իր էքսկլյուզիվ հարցազրույցում:

Ըստ Ռոմանովսկայայի խոսքերի՝ լեգենդար դերասանը միայնակ է մնացել այդ իրավիճակում, բայց, այդուհանդերձ, չի ցանկացել նրան ներգրավել իր խնդիրների մեջ, սակայն այդ անգամ այնպես է ստացվել, որ Ջիգարխանյանի կողքին, բացի Վիտալինայից, ոչ ոք չի եղել:

Վիտալինան հարցազրույցի ընթացքում նշել է, որ Ջիգարխանյանի հիվանդությունը համարում է իրենց կյանքի նոր սկիզբը: Առողջանալուց հետո դերասանը կրկին սկսել է նկարահանվել, խաղալ թատրոնում և աշխատել նույն աշխուժությամբ:

«Ես իմ առջև նպատակ չէի դրել ամեն կերպ գրավել Արմեն Բորիսևվիչի սիրտը, սակայն երբ զագցմունքներն իրական են, ապա հաղթահարել ինչ-որ խոչընդոտներ, այդքան էլ դժվար չի լինում: Ես ցանկանում եմ, որպեսզի Ջիգարխանյանը դեռ շատ երկար ապրի և աշխատի, և ինքս էլ միշտ կլինեմ նրա կողքին»,- ասել է դերասանի 33-ամյա սիրեցյալը:


Ամբողջական հարցազրույցը կարդալ ասյտեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին