▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը պոռնիկ է, իսկ նրա քույրերը՝ «պլաստիկ հետույքներ»

Այս շաբաթ Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ երգչուհի և դերասանուհի Էմբեր Ռոուզը, կարծես թե «թվիթերյան» պատերազմ է հայտարարել Քիմ Քարդաշյանին և նրա ողջ ընտանիքին:

Իրենց գրառումներում աղջիկները կարծես թե ոչինչ չեն խնայել միմյանց վիրավորելու համար: Էմբերը Քիմ Քարդաշյանին անառակ է անվանել, իսկ նրա քույրերին՝ «պլաստիկ հետույքներ», իսկ ահա Քլոե Քարդաշյանն էլ իր հերթին իր միկրոբլոգում պատմել է Էմբեր Ռոուզի անցալի մասին՝ խոսելով նրա մերկապարուհու աշխատանքի մասին: Համաձայն ամերիկյան ԶԼՄ-երից մեկի՝ աղջիկների միջև պատերազմ սկսվել է այն ժամանակ, երբ Քանյեն դավաճանել է Էմբերին Քիմի հետ, ով այդ պահին դեռ հանդիպել է Ռեգգի Բուշեմի հետ:

«Քիմը հանդիսանում է իմ և Քանյեի բաժանման գլխավոր պատճառներից մեկը: Նա բաժանեց մեզ»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Էմբեր Ռոուզը:

Ռոուզը գրել է, որ ուղղակի նողկում է այդ «պլաստիկ հետույքներից», ովքեր այս դեպում Քարդաշյան քույրերն են: Ըստ Ռոուզի՝ նրանք տարբեր միջոցներով ամեն կերպ փորձում են ուշադրություն գրավել իրենց վրա :

Ռոուզը անդրադառնալով նաև 25-ամյա ռեփեր Tyga-ի և 17-ամյա Քայլի Ջեների (Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը) հարաբերություններին, գրել է.

«Չէ որ Քայլին դեռ երեխա է: Նա տարբեր ակումբներում ժամանակն անցկացնելու փոխարեն  պետք է պառկի քնելու: Այս ամենն ուղղակի ծիծաղելի է: Tyga-ն իր գեղեցկուհի կոնջը փոխարինել է երեխայով, ով վերջերս է դարձել 17 տարեկան»:

Քլոե Քարդաշյանն ի պատասխան Ռոուզի այս հայտարարությանը՝ իր Twitter-ում գրել է.

«Էմբեր, իսկ դու հիշում ես, թե հարցազրույցներիցդ մեկում ինչպես ես խոստովանել, որ 15 տարեկանում աշխատել ես որպես մերկապարուհի: Բավական է քո ամեն մի հարցազրույցում «ցեխ» շպրտես մեզ վրա, չէ որ մենք քո կյանքին չենք խառնվում»,- գրել է Քլոեն:

«Այո, ես այն փոքրիկ պոռնիկն եմ, ով հոգ է անում իր ընտանիքի մասին, ինչպես քո ավագ քույր պոռնիկը»,- պատասխանել է Էմբեր Ռոուզը Քլոե Քարդաշյանին, ով դրանից հետո իր հերթին հետյալ գրառումն է կատարել.

«Ես կարծում եմ, որ մարդկանց դուր է գալիս մեզ բոլորիս պոռնիկներ անվանել: Դա ամենից հեշտն է: Մենք արդեն սովոր ենք դրան»:

 

Կարդացեք նաև՝ Քանյե Ուեսթի նախկին ընկերուհու «հետույքային» մարտահրավերը Քիմ Քարդաշյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին