▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Լևոնյանը նոր՝ «Правила охоты.Штурм» ֆիլմի գլխավոր դերակատար

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան Խորեն Լևոնյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է  «Правила охоты.Штурм»: «HK productions»-ի մասնակցությամբ ֆիլմը ВГТРК (телеканал Россия) ընկերության պատվերով արտադրել է  «Berg sound»  ընկերությունը:

«Ֆիլմի մասին շատ փակագծեր չեմ կարող բացել, միայն կասեմ, որ ամսի 28-ին այն արդեն ռուսական հեռուստաալիքով կցուցադրվի: Ֆիլմը բաղկացած է 4 մասից: Նկարահանվել են և՛ հայ, և՛ ռուս դերասաններ: Բեմադրող ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը»,- տեղեկացրել է Խորեն Լևոնյանը:

Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Խորեն Լևոնյանը,  Յուրի Կորմուշինը, Դմիտրի Կլեպատսկին, Դավիթ Կացարավան: Նկարահանվել են նաև Աննա Հարությունյանը, Արամ Կարախանյանը և Դմիտրի Սամույլովը: Սցենարի հեղինակը և պրոդյուսերը Միխայիլ Պողոսովն է:

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին