Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այս տարի «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Հայաստանը ներկայանալու է նոր խմբով և ձևաչափով: Հատուկ մրցույթի համար ձևավորվելու է «Genealogy» անվանումը կրող խումբ, որում ներգրավված կլինեն տարբեր երկրներում ապրող ծագումով հայ 5 երգիչներ, ովքեր կզուգակցվեն անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից էլ կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:
Հայտնի է դարձել «Genealogy» խմբի երրորդ մասնակցի` Վահե Թիլբյանի անունը, ով ներկայացնելու է Աֆրիկա աշխարհամասը:
Հիշեցնենք, որ «Genealogy» խմբում հանդես են գալու Եսայի Ալթունյանը` Ֆրանսիայից և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը: