Շուտով ամերիկաբնակ երգիչներ Էռնա Յուզբաշյանը և Արման Աղաջանյանը հանդիսատեսի դատին են հանձնելու իրենց համատեղ նոր` «Խենթ ձմեռ» անվանումով տեսահոլովակը: Այս մասին փաստում է նաև Արման Աղաջանյանի ֆեյսբուքյան էջը, որում Էռնա Յուզբաշյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել` ակնարկելով սպասվող տեսահոլովակի մասին: Նշենք, որ Արման Աղաջանյանն առաջին անգամը չէ, որ հայկական շոու-բիզնեսի իգական սեռի ներկայացուցիչների հետ զուգերգով է հանդես գալիս, ավելին` դրանք որպես կանոն միշտ մեծ մասսայականություն են վայելում:
Asekose.am-ի թղթակիցը Էռնա Յուզբաշյանի և Արման Աղաջանյանի նոր տեսահոլովակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով կապ հաստատեց ամերիկաբնակ երգչի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ տվյալ երգի երաժշտության հեղինակն Արտաշես Կարտալյանն է, խոսքերը գրել է Եվգենյա Պոլպոնոգովան, տեսահոլովակի ռեժիսորն էլ Վարուժան Գրիգորյանն է: Միաժամանակ Արմանը շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, սակայն նշեց, որ տեսահոլովակի մասին այլ մանրամասներ կներկայացնի, երբ այն պատրաստ կլինի:
Տեղակացնենք նաև, որ Արման Աղաջանյանի և Էռնա Յուզբաշյանի «Խենթ ձմեռ» երգը նոր չէ. երգչի յութուբյան պաշտոնական ալիքում այն ներբեռնվել է դեռևս 2012 թվ.-ին:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան