▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքում»-ը փակվել է, հաստատ չի շարունակվելու. Հովհաննես Դավթյան

life.panorama.am-ը գրում է.Դերասան Հովհաննես Դավթյանը, ով հանդիսատեսին վերջին շրջանում ներկայանում է «Stand up» ժանրում, պատրաստում է նոր ներկայացում, որը բեմ կբարձրանա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: «Սա ավելի ինտերակտիվ կլինի հանդիսատեսի հետ շփման առումով: Այժմ արդեն գրվում է սցենարը: Կարծում եմ, հետաքրքիր նորություն է սպասվում մեր հանդիսատեսին»,-նշեց նա:

Նախորդ ներկայացումն՝ «Անքնություն»-ը, արդարացրել է դերասանի սպասումները, սակայն այն ավելի շատ դրամատուրգիական ոճի մեջ էր. «Մենք չենք ուզում ոճերն իրար խառնել: Գուցե ընթացքում նաև թատերական ներկայացումներ պատրաստենք, բայց այդ ժամանակ բեմում կլինեմ ոչ թե մենակ, այլ կընդգրկեմ նաև այլ արտիստների, կընդլայնեմ սցենարիստների շրջանակը: Այժմ ներկայացումը ամիսը մեկ-երկու անգամ խաղում ենք, դահլիճը լեփ-լեցուն է լինում: Բայց ժամանակի ընթացքում ես և սցենարիստները հասկացանք, որ «Stend up»-ը պետք է չխառնվի թատերական ուղղվածությունը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին