▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել է, որ ումից սպասումներ եմ ունեցել, ուղղակի գրել է` շնորհավոր. Ջուս

Դիտեք նաև՝

Asekose.am-ի կանանց մեկամսյակին վերաբերող հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը:

-Սիրո՞ւմ եք մարտի 8-ը:

-Շատ եմ սիրում մարտի 8-ը, որովհետև ստանում եմ շատ նվերներ, չնայած տղամարդկանցից շատերը չքվում են այդ օրը:

-Կա՞ պատճառ, որի համար չեք սիրում կանանց տոնին նվիրված մեկամսյակը:

-Չեմ սիրում, երբ տղամարդկանց մոտ մեկամսյակի ժամանակ հանկարծ «գործեր» են առաջանում, ինչպես նաև այն փաստը, որ տղամարդիկ կանանց սկսում են հարգել, լավ վերաբերվել միայն այդ ժամանակահատվածում, այն դեպքում, որ դա պետք է անել ամբողջ տարի:

-Ի՞նչ եք ցանկանում ստանալ այս տոնական մեկամսյակի ընթացքում:

-Ուզում եմ ստանալ ուժեղ սեր… Ուզում եմ, որ տղամարդն ինձ շատ սիրի, ինչպես նաև` բնակարան Երևանում:

-Նյութակա՞ն, թե՞ հոգևոր նվերներ եք նախընտրում:

-Դա պայմանավորված է, թե ումից եմ ստանում նվերը: Կարող է լինել նաև երկուսը մեկում: Նվերն իմ կարծիքով պետք է լինի գեղեցիկ, բայց ոչ էժան:

-Ի՞նչ չի կարելի քեզ նվիրել մեկաամսյակի ընթացքում:

-Ծաղիկներ, շոկոլադ և խաղալիքներ չեմ սիրում, որովհետև ծաղիկները թոշնում են, շոկոլադը` վերջանում, իսկ խաղալիքների տարիքից էլ դուրս եմ եկել:

-Մարտի 8-ի կապակցությամբ ստացած ամենահետաքրքիր նվերը:

-Իմ կյանքում շատ հետաքրքիր նվեր չի եղել, բայց գումար եմ ստացել, որը նույնպես հետաքրքիր է, քանի որ այդ գումարով (200 դոլար) գնացել և գնել եմ այն, ինչ անհրաժեշտ է:

-Մարտի 8-ի կապակցությամբ ստացած ամենաանհեթեթ նվերը:

-Եղունգների չորացած լաք էի ստացել, որը երևի քրոջից վերցրել և ինձ էր նվիրել, ինչպես նաև մեկ անգամ ստացել եմ շոկոլադե վարդ, ինչն ահավոր էր (ծիծաղում է):

-Մարտի 8-ի կապակցությամբ ռոմանտիկ նվերներ ստացե՞լ եք:

-Ինձ հանդիպած տղամարդկանցից շատ քչերն են եղել ռոմանտիկ… Ես սիրում  եմ, երբ նվերը լինում է և շատ ռոմանտիկ, և շատ թանկ: Այդ տեսակի  մասին կարելի է, որ նա իսկական տղամարդ է:

-Եղել է, որ մարտի 8-ի կապակցությամբ Ձեզ անտեսված  և վիրավորված եք զգացել:

-Եղել է, որ ումից սպասումներ եմ ունեցել ուղղակի գրել է` շնորհավոր: Եվ դա հետաքրքիր չէ, այդ պատճառով էլ միանգամից հիասթափվել եմ:

-Ո՞ւմ շնորհավորանքն եք ամենաշատը սպասում:

-Արդեն որևէ մեկից ոչինչ չեմ սպասում, բոլորի մոտ միայն խոստումներ եև և վերջ:

-Իսկ ո՞ւմ եք  Դուք շնորհավորելու առաջինը և ինչպե՞ս:

-Մայրիկիս եմ շնորհավորելու, որովհետև երբ արթնանում եմ առաջինը հենց մայրիկիս եմ տեսնում: Չգիտեմ, թե ինչ եմ նվիրելու. երևի թե խոհանոցին առնչվող որևէ մի բան` այն, ինչ իրեն անհրաժեշտ է:

-Ի՞նչն է ներկայումս Ձեզ որպես կին ամենաշատը պակասում:

-Որպես կին ինձ պակասում է ուժեղ տղամարդ…

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին