Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ես չեմ հասկանում ինչու են ժողովրդի մեջ շատերն ատում Ֆիլիպ Կիրկորովին: Որ ժամանակին թուրքական դրոշի տակ երգել է, դա իր տոլերանտությունն ու մշակութային դաշտի առաջ բաց, անխարդախ վերաբերմունքն է վկայում:
Իսկ վերջերս եղած նրա քայլերը խոսում են, որ Ֆիլիպն իրոք սիրում է հայերին: Նա իր հոր հետ հանգանակություն է կազմակերպել հայ երեխայի բուժման համար, որը չի հաջողվել: Ապա նրանք անձամբ են հովանավորել, ֆինանսավորել երեխայի բուժման ծախսերը:
Հիշենք, թե Ֆիլիպն ինչպիսի սիրով ոտքի կանգնեց ի հարգանս հայերի, ու առաջինն ինքն էր, որ ամենաբարձր միավորներով գնահատեց հայ երգչուհուն: Պետք չէ առանց հասկանալու, բոլորովին անհիմն, աչքի տակ առնել մի մարդու ու դավաճանի կերպար սարքել: Եթե դավաճաններ եք ուզում՝ լիքն են, նայեք ձեր շուրջբոլորը: Իսկ Ֆիլիպին լավ է հանգիստ թողնեք: Բոլորովին անհամապատասխան մարդ եք ընտրել:
Կարդացեք նաև` Ֆիլիպ Կիրկորով. «Չեմ կարող հիմա ասել, որ հայ եմ»