ԲլոգՆյուզ.am-ը գրում է. Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանի և երգահան Ռիչարդ Մադլենյանի սիրավեպի մասին խոսում էին քաղաքի ամեն անկյունում: Չնայած նրանք երբեք չեն հաստատել իրենց սիրավեպի մասին լուրերը՝ նշելով, որ թեման անձնական է, սա այն դեպքն է, երբ հանրությունը ոչ թե կասկածում էր, այլ հաստատ գիտեր: Լիկայի և Ռիչարդի սիրավեպի մասին լուրերն ավելի մեծ թափ ստացան, երբ մարդիկ սկսեցին հաճախ նրանց միասին նկատել միջոցառումներին, իսկ երբ Կամերային թատրոնի դերասանների հետ Եգիպտոս՝ հանգստի մեկնեցին նաև Ռիչարդն ու Լիկան, խոսակցությունները դարձան միանշանակ:
Այժմ լուրեր են տարածվել, թե զույգը բաժանվել է: ԲլոգՆյուզ.am-ն այս մասին զրուցել է Լիկայի հետ: «Անկեղծ ասած, այս թեմայից արդեն հոգնել եմ: Ես երբեք չեմ հաստատել, որ մենք միասին ենք, որ հիմա հաստատեմ, որ բաժանվել ենք»,- ասաց նա, սակայն խոսելով անձնական կյանքի մասին՝ նշեց, որ իր սիրտն այժմ ազատ է` այսպիսով անուղղակիորեն հաստատելով իր և Ռիչարդի բաժանումը բոլոր նրանց համար, ովքեր հավատում էին այս սիրավեպի իսկությանը:
Ինչ վերաբերում է տղամարդու իր իդեալին՝ նա ասաց. «Ժամանակին ունեի չափանիշներ, սակայն այժմ ինչ-որ բան փոխվել է. ինձ համար իդեալներ չեմ ստեղծում: Ամեն դեպքում տղամարդու մեջ ամենակարևորը նվիրվածությունն ու անկեծությունն են: Արտաքին չափանիշներն էլ են կարևոր, սակայն դրանք երկրորդ պլանում են»:
Ըստ Լիկայի ՝ հայտնի դառնալուց հետո երկրպագուների բանակը մեծացել է, քանի որ այժմ իրեն ավելի շատ մարդ է ճանաչում, սակայն ընտրության մասին ինքն այժմ չի մտածում: «Հիմա դրա ժամանակը չէ, ինձ համար ուսման աշխատանքի մեջ հմտանալու ժամանակն է: Անձնականի համար դեռ շատ ժամանակ կունենամ, քանի որ ընդամենը 19 տարեկան եմ»,- նկատեց սերիալային դերասանուհին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում