▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթևիկ Ադումյանը՝ ամուսնու նվերի և սերիալի ավարտից հետո դադար առնելու մասին

ESem.am-ը գրում է, որ   դերասանուհի Տաթևիկ Ադումյանը մարտի 8-ը, ամուսնու հետ տանն է նշել:

«Մեր ընտանիքում պարբերաբար այնպես է լինում, որ առանց առիթի որևէ տեղ ենք գնում, կամ նվերներ ենք մատուցում միմյանց: Այնպիսի ամուսին ունեմ, որի կողքին միշտ տոն է ինձ համար. նրա կողքին, անկախ միամսյակից, ինձ սիրված կին եմ զգում»,- խոստովանել է Տաթևիկը: Ըստ նրա՝ Մարտի 8-ի կապակցությամբ ամուսինն իրեն իր սիրելի ծաղիկներն է նվիրել՝ սպիտակ կակաչներ: Կանանց տոնական միամսյակի առթիվ Տաթևիկը շնորհավորանքներ է ստացել նաև ընկերներից, գործընկերներից, նաև՝ երկրպագուներից: Նրա խոսքով՝ միայն հաջորդ օրն է հասցրել իր մայրիկին շնորհավորել և ծաղիկներ նվիրել, քանի որ մայրն էլ, իր պես, ծաղիկների սիրահար է:

Դերասանուհու  համոզմամբ՝ կնոջ համար լավագույն նվերը սիրով նվիրածն է: «Ի դեպ, նվերից զգում եմ, այն սիրո՞վ է նվիրված, սրտանց է, թե՝ ոչ: Ավելին, եթե զգում եմ, որ այն սիրով է պատրաստված, օգտագործում եմ, նույնիսկ եթե իմ ճաշակով չէ»,- նկատել է դերասանուհին:

«Կցանկանամ, որ բոլոր կանանց աչքերում իսկապես ժպիտ լինի, իսկ տղամարդկանց խորհուրդ կտամ մի փոքր ավելի ուշադիր լինեն, որովհետև  նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե կանանց համար ինչ մեծ բան է այդ ուշադրությունը»:
Տաթևիկը հայտնել է նաև, որ որոշակի դադար առնելու ցանություն ունի, քանի որ արդեն 6-7 տարի՝ էկրաններին է:

«Կարծում եմ՝ կստացվի հանգստանալը, եթե, իհարկե, այնպիսի գայթակղիչ առաջարկ չլինի, որից չեմ կարողանա հրաժարվել,- ասել է Բաբիի դերակատարն ու ավելացրել,- Բաբիի կերպարը սիրով ընդունեցի, քանի որ այն ինձ գրավիչ թվաց. Նախ՝ կերպարս մանկատան երեխա էր, այնուհետև՝ անօթևան աղջիկ: Եթե հաջորդ առաջարկն էլ հետաքրքիր լինի, չկրկնվող ու նախկին կերպարներից տարբեր, գուցե ընդունեմ»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին