Դերասան Հայկ Մարությանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով Հայկո-Մկո համագործակցության դադարի մասին` ասաց, որ այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մկրտիչ Արզումանյանը ցանկություն էր հայտնել իր կարիերան շարունակել առանձին.
«Մենք հարգում ենք իր որոշումը. այսուհետ առանձին ենք աշխատում»:
Ապա Հայկ Մարությանը նաև անդրադարձավ այն տարածված կարծիքին, որի համաձայն` Մկրտիչ Արզումանյանի միայնակ հանդես գալու որոշումը պայմանավորված է իր քաղաքացիական ակտիվության դրևսորման ակտիվությամբ, մասնավորապես` տրանստպորտի թանկացման ժամանակ ծավալած ընդդիմադիր գործունեության պատճառով, ինչը, ըստ կանխատեսումների, կարող էր` խնդիրներ առաջացնել Հայկի և հեռուստատեսության միջև.
Ինչ վերաբերում է հեռուստատեսային զույգի վերականգման հնարավորությանը, ապա Հայկոն ընդգծեց, որ ինքը միշտ բաց է և պատրաստ համագործակցել և հորդորեց հարցն ուղղել Մկոյին:
Կարդացեք նաև՝ Ո'չ, ինձ փուշ չի ծակել. Հայկ Մարությանը` սպառնալիքների և ճնշումների մասին