▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս չեմ կարող երեխաներ ունենալ... Անջելինա Ջոլին հեռացրել է ձվարանները

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին շոկի է ենթարկել երկրպագուներին օրերս արված իր հայտարարությամբ, ըստ որի՝  նա հեռացրել է ձվարաններն ու այլևս չի կարող երեխա ունենալ: Ըստ Ջոլիի խոսքերի՝ այդ քայլին նա դիմել է քաղցկեղի առաջացումն ու հետագա զարգացումը կանխարգելելու նպատակով:

“Ես այլևս չեմ կարող երեխաներ ունենալ: Եվ առաջիկայում կանխատեսում եմ ֆիզիկական որոշակի փոփոխություններ ևս: Ես հեռացրել եմ ձվարաններս, միայն արգանդսեմ թողել, քանի որ հարազատներիցս որևէ մեկն այդ օրգանի հետ խնդիրներ չի ունեցել”,-ասել է  Անջելինան “The New York Times” թերթին:

Հիշեցնենք, քաղցկեղի զարգացումը կանխարգելելու համար դերասանուհին նախորդ տարի հեռացրել էր կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին