Արմեն Պետրոսյանը (Մենչ), ով այս օրերին գտնվում էր Միացյալ Նահանգներում, րոպեներ առաջ իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսի միջազգային օդակայանից՝ այն մակագրելով հետևյալ ձևով.
«Ես ու Քարդաշյանը թռանք»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և հյուրընկալվել «Մարիոթ» հյուրանոցում: Վերջիններիս օդանավակայանում դիմավորել են աղ ու հացով: