Ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի երևանյան այցին` գրելով հետևյալը.
«Հիշեք, աշխարհում յոթ միլիարդ հետույք կա։ Հասկացեք, այսօր խելք է պետք ունենալ…այս էլ Yahoo- ի անրադարձը։
Չեմ հասցնում կարդալ աշխարհի ամենահայտնի պարբերականների, թերթերի, ինտերնետային սայտերի հրապարակած հոդվածները։ Աշխարհը տեսավ Հայատանի տեսարժան վայրերը, իմացավ մեր ցավի մասին, իմացավ մեր դրոշն ինչ տեսք ունի, և առհասարակ իմացավ, որ մենք կանք… Այսքանից հետո դեռ ավել պակաս խոսացողներ կան…»