Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Կարապի լճի մոտ տեղի է ունեցել աշխարհահռչակ երգիչ Կանյե Վեսթի փոքրիկ համերգը, որից հետո Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.
«Շնորհակալություն բոլորին, ով անցած գիշեր եկավ Քանյեին լսելու: Ես այս ճանապարհորդության ժամանակ իմացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ հիանալի գիշեր: Կկարոտեմ»:
Ավելի վաղ ամերիկահայ աստղը ևս անդրադարձել էր Քանյեյի ելույթին.
«Ինչ խելահեղ գիշեր էր: Քանյեն ինձ արթնացրեց ու ասաց, որ անվճար համերգ է տալու Հայաստանում՝ Երևանում: Ես հագնվում եմ, և մենք դուրս ենք գալիս: Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն նետվեց Կարապի լիճը՝ մոտ լինելու դրա հակառակ կողմում հավաքվածներին, և շատ մարդիկ նույնպես հետևեցին նրան: Ես այնքան անհանգիստ էի, բայց դա այնքան հուզիչ, խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ կարողացա մեր վերջին գիշերն այստեղ ուրախանալ բոլորի հետ: Շնորհակալություն բոլորին, ով անցած գիշեր եկավ Քանյեին լսելու: Ես այս ճանապարհորդության ժամանակ իմացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ հիանալի գիշեր: Կկարոտեմ»: