Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ Ալլա Պուգաչովան իր երեխաների հետ միասին այս օրերին գտնվում է և իր հանգիստն է անցկացնում Իսրայելում: Երեքհարկանի շքեղ առանձնատանը նրանց հետ միասին բնակվում են երեխաների երկու դայակները, ովքեր խնամում են Հարրիին և Ելիզավետային: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնց միջոցով կարելի է հետևել, թե ինչպես է Պուգաչովան երեխաներին լողալ սովորեցնում, ինչպես նաև ինքը լողում: Նշենք, որ հրապարակվել է նաև մի տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է պրիմադոննան լողալուց հետո հանում իր լողազգեստը: Տվյալ տեսանյութը վրդովվեցրել է երգչուհու երկրպագուներին, ովքեր կարծում են, որ դա արդեն անցնում է թույլատրելիի բոլոր սահմանները: