Պարզվում է՝ իր 66-րդ տարեդարձը ռուսական շոու բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովան նախընտրել էր անցկացնել ընտանեկան միջավայրում և ամենամտերիմ ընկներների շրջապատում:
Պուգաչովան իր երեխաների՝ Հարիի և Ելիզավետայի, վերջիններիս երկու դայակների հետ այդ օրերին մեկնել էր Իսրայել: Երգչուհին, ինչպես և անցած տարի, հանգրվանել էր հսկայական 3 հարկանի առանձնատանը: Լուսանկարներից պարզ երևում է, որ փոքրիկներն արդեն բավական մեծացել են, քանի որ ինքնուրույն կարողանում են քայլել, վազել և խաղալ միմյանց հետ:
Նշենք, որ Պրիմադոննայի ծննդյան տարեդարձին Իսրայել է մեկնել նաև ընտանիքի հայրը՝ հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինը: