Ապրիլի 29-ին կլրանա ռուսական շոու բիզնեսի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան 48-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ ռուսական НТВ հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստում նրա մասին: Նշենք, որ հատուկ այս առիթով Կիրկորովն առաջին անգամ թույլ է տվել նկարահանել իր երեխաներին՝ Ալլա-Վիկտորիային և Մարտինին: Բացի այդ, Ֆիլիպ Կիրկորովը խոստացել է հաղորդման ընթացքում նաև պատմել փոքրիկների մոր մասին, ով, ելնելով երգչի խոսքերից, ապրում է իրենց հետ միասին: Համացանցում արդեն իսկ հայտնվել է "Говорим и показываем" թոք-շոուի անոնսը՝ նվիրված Կիրկորովին, որտեղ, սակայն, երեխաների դեմքն այդպես էլ հստակ չի երևում: Երգչի երկրպագուները հույս են հայտնում, որ ամբողջական հաղորդման ժամանակ սիրելի հայրիկը կտա իր երեխաներին վերջապես տեսնելու հնարավորությունը: