Դիտեք նաև՝
Անցած տարեվերջին համացանցում բուռն քննարկման առարկա էր դարձել միջադեպը ԱրմՆյուզ հեռուստաընկերության «Երևանն է խոսում» հաղորդման նկարահանման ժամանակ, որի տաղավարն աշխարհի չեմպիոնը լքել էր, իր իսկ խոսքով, հաղորդավարի պատճառով:
Դրանից հետո համացանցում հայ օգտատերերից ոմանք պաշտպանում էին Արսեն Ջուլֆալակյանին, ոմանք էլ` հաղորդման վարող Արտակ Վարդանյանին:
Վերջակետ այս պատմությանը դրեց Արսեն Ջուլֆալակյանը, ով համացանցում ներկայացրեց իր տեսակետը կատարվածի վերաբերյալ ու համոզմունք հայտնեց, որ հարցը վերաբերում է 2 տղամարդկանց ...
Դրանից հետո «հակամարտող կողմերը» չէին հանդիպել և ահա այսօր հաղորդավար Արտակ Վարդանյանը լուսանկար հրապարել ֆեյսբուքյան էջում` Արսել Ջուլֆալակյանի հետ` այն մակագրելով` Եվս մեկ հանդիպում...
Հաղորդավարի ու չեմպիոնի ժպիտներն ապացուցում են, որ նրանք հաշտվել են...