▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա հզոր երգչուհի է ու հայտնի դառնալու մոլուցքի հետևից ընկնելու կարիք չունի. Արմինե Գրիգորյան

Life. panorama.am-ը գրում է, որ երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի Արմինե Գրիգորյանը, ով 90-ականների հայ աստղերի շարքին է դասվում, պատմել է, որ հիմա այլևս  ակումբներում չի աշխատում, փոխարենը արդեն նպատակ ունի հեռուստատեսությամբ դարձյալ ներկայանալ իր հանդիսատեսին:

«Հիմա դեռ հանգստանում եմ: Մի քանի հեռուստաընկերություններով կարճ ժամանակով աշխատելուց հետո, հիմա դեռևս ինձ հարմար հեռուստաալիք չեմ գտնում, բայց նպատակ ունեմ այս տարի նոր ծրագրով ներկայանալ հեռուստադիտողին, թե ինչ ձևաչափի այն կլինի, չեմ ուզում շտապել ու ասել, քանի այն դեռ իրականացված չէ,-նշել է նա ու հավելել,- նոր երգ եմ պատրաստում 6/8 ձևաչափում, բայց ռուսերեն լեզվով, որը նվիրված է լինելու արտերկրում ապրող մեր հայրենակիցներին»:

Արմինե Գրիգորյանը նշել է, որ թեպետ մտածում է նոր հաղորդման ու երգի մասին, բայց իրեն առավել լավ է զգում, երբ հանրությանը ներկայանում է որպես դերասանուհի, սակայն այս ոլորտում, նրա խոսքերով, դեռ առաջարկներ չկան.

«Գեղարվեստական  ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ դեռ չկան, իսկ հեռուստասերիալներում ես ինքս չեմ ուզում նկարահանվել, ոչ թե այն պատճառով, որ դեմ եմ հեռուստասերիալներում նկարահանվելուն, այլ պարզապես իմ բնույթով ես չեմ սիրում աշխատել հստակ գրաֆիկով: Ես ավելի ազատ ժամերով եմ նախընտրում աշխատել, քանի որ սիրում եմ ապրել և ստեղծագործել, այլ ոչ թե միայն ստեղծագործել: Բացի այդ, հեռուստասերիալներում նման գրաֆիկով աշխատելու համար դերասանները չնչին գումարներ են վաստակում, այլ բան է, եթե հոնորարները խոշոր չափի լինեն, որ  մտածես՝ հանուն ինչի քո ժամանակը զոհես»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ երգչուհու եղբոր՝ Սամվել Գրիգորյանի, դուստրը՝ Նարե Գրիգորյանը «Հայաստանի ձայնը» նախագծում հայտնի դառնալուց հետո այդպես էլ չշարունակեց ակտիվ գործել երգարվեստում, Արմինե Գրիգորյանը պատմել է.

«Նախ ասեմ, որ Նարեն ունի առաջին մասնագիտություն, նա արդեն ավարտել է Հայաստանի Պետական  Տնտեսագիտական Համալսարանի «Կառավարման» ֆակուլտետը, և ցանկություն ունի աշխատել իր մասնագիտությամբ, իսկ երգը նրա համար հոբբի է միայն: Բացի այս, ես նրա մեջ ներարկել եմ, որ հանկարծ երգարվեստը չդարձնի իր համար առաջնակարգ, քանի որ  մեր երկրում ապագա չունի: Նարեն, տեսնելով իմ և իր հոր անցած ուղին, գիտակցում է, որ պետք չէ ընկնել տեսահոլովակների, ռեյտինգների և նման բաների հետևից: Նա շատ ռեալիստ մարդ է, ես միշտ եմ ասում, որ Նարեն ինձնից և Սամվելից ավելի խելացի է, ու իր որոշումն է երգարվեստում նման կերպով գործելը: Նա ամեն տարի մասնակցում է բավականին լուրջ մրցույթների. նա հզոր երգչուհի է ու կարիքը չունի ընկնել հայտնի դառնալու մոլուցքի հետևից»,- նշել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Իմ նմանի կողքին չի կարող տղամարդ չլինել. Արմինե Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին