▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք հանձնվելու, բոլորն էլ շուտով ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես հպարտ  եմ, որ հիմա կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Տեսել եմ հուշահամալիրը և պայքարող մարդկանց, և այնքան հպարտ եմ, որ հայերն այսքան ուժեղ են: Ինձ տխրեցնում է, որ 100 տարի անց էլ ոչ բոլորն են ճանաչում, որ  1.5 միլիոն մարդ է սպանվել, բայց ուրախացնում է, որ տեսնում եմ փոփոխությունը և այն, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել այս Ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվելու, բոլորն էլ շուտով ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը»: 

Քիմ Քարդաշյանը գրառմանն ավելացրել է նաև #Neverforget (Երբեք չմոռանալ) և #ProudArmenian (Հպարտ հայ) հեշթեգները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին