Newmag.am-ը գրում է, որ Աստղիկ Սաֆարյանն այն երգչուհիներից է, ով պատրաստակամ աշխատում է լրագրողների հետ, պատասխանում ֆեյսբուքյան նամակներին, հարցերին ու անգամ կես ժամում կարողանում է այն էլ մի քանի կերպարով ներկայանալ նոր նկարահանումների: Երգչուհին այժմ վերադարձել է Հայաստան, նոր ասելիք է կուտակել ու համոզված է` հնչեցնելու է նոր երգեր:
Նորից Երևանում եմ, կարոտած մեր բակը, տունը, մայթերն ու… մեր համեղ ջուրը:
Ամենից շատ սպասում էի այդ պահին, երբ դուրս կգամ օդանավակայանից ու կզգամ Հայաստանի օդը:
Երևանը ուրիշ է, բայց Բարսելոնան էլ իմն է, ու գիտեմ` ինչու…Այն միշտ տաք է, կանչող ու արդեն հարազատ:
Կյանքը այստեղ այլ է, այնտեղ` բոլորովին այլ, գույն ու տարբերություն կա…բայց այստեղ կա սիրտ ու հոգի, անտարբերությունը քիչ է:
Թվում է հեռացել եմ շատ, թե Երևանից, թե երգարվեստից, բայց ես կամ, ուղղակի… Ոչ մի ուղղակի, ես կամ արդեն 10 տարի երգարվեստում, կլինեմ ու կերգեմ` շուտով:
Իմ երգերում էլ ես եմ, ինչպես կամ, անգամ եվրոպական կյանքը չի փոխել երգիս մեղեդիները, դեռ ավելին` լիցքավորել է ավելի նոր գաղափարներով, ավելի նոր մոտեցումներով, որոնց ականատսեը կլինեք իմ նոր ստեղծագործություններում:
Իմ երգերում, աշխատանքում այդ մեկը շատ կարևոր է… եվ նրա անունն է «Անկեղծություն»:
Դիմագիծ պահելը բարդ է, բայց ես համառ եմ և կլինեմ:
Հիմա եկել եմ երկար ժամանակով ու զբաղված եմ, բայց շուտով կլսեք նոր երգեր, նոր համագործակցություններ ու նոր համերգային ծրագրով կներկայանամ:
Եվ, ի վերջո, ուր կհասնեմ, ինքս միշտ նշմարում եմ այդ ուղին… գիտեմ, որ գտել ու անցնում եմ այս ուղով, ճանապարհ, որը հարթ չէ, ինչպես ես նշում էի իմ դեպյուտային ստեղծագործության մեջ `«Երգում եմ ես»-ում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում