Դիտեք նաև՝
El.am-ը գրում է. Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Հաջողությունը, որ «այցելեց» նրան, պատահաբար չընտրեց այս գեղեցկուհուն: Շուշանն աշխատանքում ամեն ինչից վեր դասում է պրոֆեսիոնալիզմը: Հենց պրոֆեսիոնալիզմի ձգտումն է նրա առջև նոր ճանապարհներ բացում թե՛ մոդելային բիզնեսում, թե՛ դերասանական արվեստում:
Մասնագիտություն.
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սովորել եմ «Քասթինգ» ստուդիայում: Ընդունվել եմ նաև Պետական կառավարման ակադեմիա, սակայն ուսումս անավարտ եմ թողել:
Մոդելի եւ դերասանի կարիերան.
Մոդելինգով սկսել եմ զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել եմ, սակայն ցանկանում էի խաղալ թատրոնում:
«Թերություննե», որոնք միայն լուսանկարչին են հայտնի.
Չեմ սիրում, երբ լուսանկարում են իմ աջ կիսադեմը: Այլ թերություններ չունեմ:
Ձեռքբերումներ.
Հայաստանում գրեթե բոլոր դիզայներների հետ աշխատել եմ: Մոսկվայում և Վրաստանում մասնակցել եմ Fashion week-երի, բախտ եմ ունեցել մեր երկիրը ներկայացնելու Չինաստանում, ինչպես նաև Ճապոնիայում անցկացված Miss International մրցույթում: Աշխատել եմ տարբեր բրենդների հետ, արտերկրից միշտ ստացել եմ առաջարկներ, սակայն քանի որ այստեղ արդեն աշխատանքային պայմանագիր էի կնքել, դրսում չէի կարող երկար ժամանակ մնալ և աշխատել:
«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթ.
Վերջին տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը չի անցկացվում, սակայն մեզ մոտ կատարվում է միջազգային մրցույթների հայ մասնակիցների ընտրություն:
Երազանքներ եւ նպատակներ.
Ցանկանում եմ իմ դերասանական գործունեության ընթացքում ձեռք բերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ունենալ վերելքներ, հասնել այնպիսի բարձունքի, որն ինձ գոհունակություն կպարգևեր:
Տեսահոլովակներ եւ հեռուստահաղորդումներ.
Շուտով ուղիղ եթերում կվարեմ փոքր ձևաչափի հեռուստահաղորդում: Քաղաքական բնույթի հաղորդումներն ինձ հոգեհարազատ չեն:
Պլաստիկ վիրահատություններ.
Պլաստիկ վիրահատություններին դրական եմ վերաբերվում: Շատերին թվում է, թե իմ կազմվածքը պլաստիկ վիրահատության արդյունք է, բայց միայն քիթս է վիրահատված: Ի տարբերություն շատերի` ես այդ փաստը չեմ թաքցնում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում