Անի Քոչարը, անդրադառնալով ամուսնու` իրենց ամուսնալուծության մասին կատարած գրառումներին, իր միկրոբլոգում գրում է.
«Հարգելիներս, բոլոր նրանք, ովքեր շատ խիստ հետաքրքրված են իմ անձնական կյանքով, ասեմ, որ այժմ ի վիճակի չեմ քննարկելու այդ թեման, ինչպես նաև պատասխանելու մի մարդու կեղծ, իրականությունը խեղաթյուրող գրառումներին, որը 5 տարվա իմ անձնուրաց նվիրումը 0-ի հավասարեցրեց:
Միայն բոլոր չարախոսներին ասեմ, որ ես հիվանդ մարդու չեմ լքել, ես նրա հետ անցել եմ քաղցկեղի ողջ դժոխքով, քիմիայի դաժան հետևանքներով,..... շատ մայրեր անգամ չեն անցնում իրենց երեխայի հետ այդ դժոխքով, որը ես եմ անցել.... և նա այսօր փաստացի ապաքինված է, այնպես որ բավական է ինձ մեղադրեք հիվանդ մարդուն լքելու մեջ: Ես ցանկանում եմ բոլոր սրտացավ մարդկանց տեղեկացնել, որ նա առողջ է, անհոգ եղեք:
Եվ մի բան էլ, այնպես չէր, որ մենք արդեն ամուսնալուծվել էինք, բայց վերջին օրերի զարգացումներից հետո, ուրեմն հաստատ անխուսափելի է դա, քանզի ես չէի ընտրել նման տղամարդու, ով կարող էր մեր խիստ անձնական կյանքը այն էլ` միակողմանի, հանրության բամբասանքի թիվ մեկ թեմա դարձներ....
Մնացածի մասին կլռեմ....»: