Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ժաննայի մոտ նկատվում է տեսողության վատացում: Այս մասին լրագրողներին հայտնել է երգչուհու հայրը.
«Մեզ մոտ ամեն ինչ վատ է: Դստերս առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս պահին ինձ շատ դժվար է որևէ բան ասել: Ժաննան իրեն շատ վատ է զգում»,- պատմել է Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսևիչը:
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Ժաննա Ֆրիսկեն բուժվում է քաղցկեղի դեմ: