Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, ռուսական ԶԼՄ-երից մեկին պատմել է, որ կինն արդեն ապաքինման ճանապարհին է, ավելին, օրերս Ֆրիսկեն մեծ անակնկալ է մատուցել նրան:
«Որոշ ժամանակ առաջ, երբ ես վերադառնում էի գործողումից, Ժաննան ինձ դիմավորեց օդանավակայանում: Այս երկու տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ նա եկել էր օդանավակայան: Սա արդեն ինքնին մեծ բան էր ինձ համար: Ես դա շատ եմ գնահատում և դա շատ կարևոր էր ինձ համար»,-ասել է Շեպելևը: