Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում 12-րդ համարի ներքո իր «A Million Voices» երգով ելույթ ունեցավ Ռուսաստանի ներկայացուցիչը՝ 28-ամյա Պոլինա Գագարինան:
Իր ելույթից հետո, որը շատերի կարծիքով ուղղակի հիանալի էր, երգչուհին հարցազրույց է տվել ռուսական կայքերից մեկին՝ կիսվելով իր տպավորությունների մասին.
«Ելույթիցս անմիջապես հետո Ալլա Պուգաչովան զանգահարեց և ասաց, որ ես ամենալավն էի: Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ դասավորվեց այնպես, ինչպես որ մենք էինք ուզում: Եվրոպան մեզ շատ ջերմ ընդունեց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պոլինա Գագարինան:
Նշենք, որ երեկվա ելույթից հետո Պոլինա Գագարինային հետևողների թիվն Instagram-ում ավելացել է միանգամից 50.000-ով: