Դիտեք նաև՝
Հաղորդավար Արտակ Վարդանյանն օրերս տված հարցազրույցներից մեկում պատասխանելով այն հարցին` արդյո՞ք դժվար չէ աշխատել Դիանա Մալենկոյի հետ և չսիրահարվել նրան, ասել է հետևյալը.
«Դժվար է, Դիանայի աչքերը, Դիանան ընդհանրապես. գեղեցիկ է, տրամադրող բոլոր առումներով: Մենք ավելին ենք, քան լավ ընկերներ, որովհետև մենք պատահաբար ծանոթացանք, իր կյանքում էլ էր որոշակի փուլ, իմ կյանքում էլ… Իսկապես մենք հիմա ավելին ենք, քան լավ ընկերներ, ինչ կլինի հետո, ես չեմ պատկերացնում, որովհետև ես իրեն անկեղծ շատ սիրում եմ, ավելին քան լավ ընկերոջը…»:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Դիանա Մալենկոյի հետ` պարզելու, թե վերջինս, Արտակ Վարդանյանի հայտարարությունից հետո, ինչ մեկնաբանություն կտա իրենց հարաբերությունների մասին: Դիանան մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը և Արտակը շատ լավ ընկերներ են.
«Ես ինքս կնշեմ` «ավելին ենք, քան ընկերներ» արտահայտությունը, բայց այն որևէ անձնական հիմք չունի: Ես և Արտակը միասին կիսում ենք լավ, վատ, ուրախ, տխուր պահեր. այդ պատճառով էլ մենք ավելին ենք, քան լավ ընկերները: Մենք կարծես հարազատներ լինենք, այդքան հոգով մոտ ենք իրար, բայց անձնական ոչինչ չկա, մենք լավ ընկերներ ենք և վերջ: Մեր պարագայում տեղին է հնչեցնել «ավելին ենք, քան ընկերներ» նախադասությունը»:
Իսկ այն հարցին` արդյո՞ք ինքն էլ է, Արտակ Վարդանյանի պես, իրենց հնարավոր միության մասին բազմակետեր դնում, Դիանան ասաց.
«Այս կյանքում իսկապես չես կարող` ինչ կլինի հետո, բայց այն, որ ես և Արտակը լավ ընկերներ ենք ու ես կցանկանամ, որ ինքը մինչև իմ կյանքի վերջ որպես հարազատ ընկեր մնա ինձ, դա հաստատ է»,-իր խոսքը եզրափակեց հաղորդավարուհի Դիանա Մալենկոն:
Ստորև նաև ներկայացնում ենք Արտակ Վարդանյանի և Դիանա Մալենկոյի գեղեցիկ պարը Jean-Paul Existential Cafe-ում:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան