«Եվրատեսիլ-2015» մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Ադրբեջանը ներկայացնող Էլնուր Հուսեյնովը, ով կատարել է «Hour Of The Wolf» երգը վերջում շնորհակալություն է հայտնել ոչ թե համաեվրոպական երգի մրցույթն այս տարի հյուրընկալող երկիր Ավստրիային, այլ ...Ավստրալիային:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վեցնյակը, ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` անցավ եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 23-ին: