▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նանայի մենահամերգը չի՞ կայանա

Esem.am-ը գրում է, որ մայիսի վերջին նախատեսված է «ռաբիսի թագուհու»` Նանայի մենահամերգը Տվեր քաղաքում: Չնայած ռուսաստանյան մենահամերգին հաշված օրեր են մնացել, սակայն Նանան վերադարձել է տուն: Չար լեզուներն ասում են, թե երգչուհու մենահամերգի գործերն այնքան էլ հաջող չեն, ինչի պատճառով էլ նա այսօր Հայաստանում է:

Երգչուհի Նանան մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ վերադարձել է բոլորովին այլ նպատակով: Այն հարցին՝ այդ դեպքում արդյոք Հայաստան վերադառնալու պատճառով նախատեսված համերգի գործերը հետ չե՞ն ընկնում, Նանան ասաց. «Ոչ, ամեն բան իմ վերահսկողության տակ է»:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում լինելու պատճառը «Լսում ես ինձ, ճակատագիր» ֆիլմի պրեմիերային էր, և ինքը՝ որպես այդ ֆիլմի սաունդթրեքի՝ «Գնա» երգի կատարող, որոշել է անձամբ ներկա գտնվել:

«Եկա, որ այս կարևոր օրը լինեմ ընկերներիս կողքին»,- ավելացրեց երգչուհին և նշեց, որ երեկ տեղի ունեցած պրեմիերան շատ լավ է անցել, հանդիսատեսն էլ հուզված է եղել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին