Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցը դերասան Մխիթար Ավետիսյանն է:
Մխիթար վերջին շրջանում հեռուստադիտողը էկրաններին Ձեզ չի տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք զբաղված:
Այս պահին խիտ գրաֆիկով աշխատում եմ: Խաղում եմ թատրոններում, նաև աշխատում եմ հեռուստատեսություններում՝ կրկնօրինակման բաժիններում: Այսինքն՝ աշխատանք կա, քանի որ ունեմ պահանջարկ:
Հեռուստաէկրաններին երևալու առումով այս պահին ավելի պասիվ եք: Ի՞նչն է պատճառը:
Ես պասիվ չեմ, պարզապես չկամ եթերներում, որովհետև չեմ նկարվում սերիալներում, չկամ նաև հաղորդումներում: Եղած առաջարկները ինձ հարմար չեն, բացի այդ էլ այս պահին ցանկություն էլ չունեմ հեռուստաէկրաններին լինելու, քանի որ հեռուստատեսությամբ առկա նյութերը ինձ չեն գրավվում:
«Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան հաղորդումից հեռանալը նյութի անհետաքրքրության հետևա՞նք էր:
Ոչ, ինձ հետաքրքիր էր, պարզապես ձևաչափը փոխվեց, դարձավ լրատվական և որոշումը այդպես ընդունվեց, որ պետք է մնան երեք հիմնականները, և մեկն ավելանա իմ փոխարեն, սա էր ընդամենը: Ես առհասարակ, ոչ մի բան վատ չեմ տանում, քանի որ կյանքում շատ լավ բաներ ևս լինում են:
Աշխատանքային նման որոշման արդյունքում կոնֆլիկտային հարաբերություններստեղծվեցի՞ն:
Իհարկե, ոչ, ես կոնֆլիկտային մարդ չեմ: Եթե կա որևէ մերժում, կամ կիսատ գործ, ապա կյանքում կա շարունակություն, որտեղ կա պահանջ, կա սպառող, կա աշխատող, իսկ ես աշխատող մարդ եմ: Ես փորձում եմ ոչ մի տեղ վատը չգտնել, ընդհակառակը, փորձում եմ միայն լավը տեսնել, եթե նույնիսկ շրջապատում բոլորը մտածում են, որ դա վատ է: Այո, վատ եղավ, որ ես դուրս եկա առավոտյան ծրագրից, որովհետև այդ ձևաչափում շատ պրոֆեսիոնալ լրագրողներ ինձ տեսնում էին, ասում էին, որ այդ ծրագրում լավ շունչ եկավ: Բայց այսօր, երբ ես այլևս այնտեղ չեմ աշխատում, ես դեմ չեմ, խնդրեմ: Նույնը եղավ իմ՝ «32 ատամ»-ից հեռանալու ժամանակ, որտեղից դուրս եկա, քանի որ նոր բան չկար անելու, իսկ տեղում դոփել ես չեմ սիրում: Եթե մի պատուհանը փակվում է, ուրեմն հաստատ դուռ կա բացվող:
Չգնահատված լինելու զգացողություն չկա՞:
Ոչ: Ես որևէ «բարձր գնահատական» ասվածից չեմ նեղվում, որովհետև գնահատողը գնահատում է, այդ արժեքներն են, որ հիմա շատերի ընկալմամբ այլ են: Միգուցե արժեքները ընկալմամբ այլ են, բայց ինձ համար գնահատված լինելը շատ հարաբերական է: Կարող ես գնահատված լինել, ընտանիքում, հանդիսատեսի, ընկերների կողմից. Երբևէ մրցանակը, գովասանագիրը կամ թվանշանը ինձ համար գնահատված լինելու արգսաիք չեն: Ինձ համար գնահատված լինելը ուրիշ բան է: Առաջինը դու ինքդ պետք է իմանաս քո գնահատականը և վերջ:
Ինչո՞վ եք գնահատված մարդ համարում Ձեզ:
Իմ ապրած և ապագայում ապրելիք կյանքով:
Իսկ գնահատված դերասան Ձեզ համարո՞ւմ եք մեր երկրում:
Այո:
Ե՞րբ է դերասանը իրեն գնահատված համարում:
Շատ դեպքերում, կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ շատ բարդ են պատասխանները:
Առաջիկայում հեռուստատեսային ծրագրեր նախատեսո՞ւմ եք:
Ես գուշակ չեմ: Նախատեսված ծրագրեր չկան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում