Օրերս Մոնակոյում տեղի է ունեցել «Ֆորմուլա- 1» ավտոմրցարշավը, որին ներկա է գտնվել նաև համաշխարհային ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուն: Նշենք, որ ֆուտբոլիստն այդ օրը ներկայացել է հայտնի 22-ամյա մոդել Կարա Դելևինի հետ, ով, ինչպես և ենթադրվում է, նրա նոր ընկերուհին է: Նշենք, որ մոդելը հանդիսանում է Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերից մեկի՝ Քենդալ Ջեների, մտերիմ ընկերուհին:









