▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնացել եմ մի կնոջ հետ, ում կծելուց հետո կարիճը սատկեց. Հրանտ Թոխատյան

«Экспресс газета»-ն հյուրընկալվել է «Վերջինը Մագիկյաններից» հեռուստասերիալի գլխավոր դերակատար, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանին: 

Խոսելով իր նախնիների մասին՝ Թոխատյանը պատմել է, որ իր ավագ որդու՝ Արամի 20-ամյակին նրան է փոխանցել իրենց նախնիների Կարսի տան բանալիները։

«Մենք տուն չունենք, սակայն կան բանալիները։ Ես եմ գտել։ Կարսում ոչինչ չի փոխվել։ Թուրքերը նոր տներ այնտեղ չեն կառուցում։ Հասկանում են, որ յուրաքանչյուր հայ ծնվում է գենետիկ հիշողությամբ՝ սա իմ հայրենիքն է, և մի օր ես կվերադառնամ այնտեղ... Նախնիներիս տանն ապրում են քրդեր։ Ներկայիս տերերը հյուրասեր են, միրգ, թեյ հյուրասիրեցին, սակայն տուն մտնել չթողեցին։ Իհարկե, ինձ համար ցավալի էր... Իմ պապը պատահական է ողջ մնացել. նա եղբոր հետ գործերով Կարսից դուրս է եկել նախքան կոտորածը սկսվելը։ Ավելի ուշ պապիկը վերադարձել է և դուրս բերել ընտանիքը։ Հեռանալիս նա փակել է իր տան դռներն այդ բանալիով, որոնք ես պահում եմ մինչ օրս»,- պատմել է Թոխատյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ լրագրողը նշել է, որ դերասանն ակտիվ մասնակցություն է ունենում այդ երկրի զարգացման գործում և արդեն ստացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն։

«Կարծում եմ, որ եթե մենք ազատագրել ենք այն, պետք է զարգացնենք։ Ես մասնակցում եմ բարեգործական մարաթոնին, որը կազմակերպում է «Հայաստան» հիմնադրամը՝ կենտրոնը Լոս Անջելեսում։ Սակայն վերջին տարիներին ՌԴ հայկական սփյուռքն ավելի շատ գումար է տալիս, քան ամերիկյանը»,- նշել է դերասանը։

Խոսելով իր կանանց մասին՝ Թոխատյանը պատմել է, որ իր 3-րդ կնոջ՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ ամուսնացել է միայն այն պատճառով, որ գիշերը նրան կարիճը կծել է և սատկել։ «Ես մտածեցի՝ ինչ վտանգավոր կին է։ Ինձ գրավում է վտանգը»,- խոստովանել է դերասանը։

Պատմելով իր նախկին կանանց և երեխաների փոխհարաբերությունների մասին՝ Թոխատյանն ասել է, որ երբ ամուսնացել է իր ավագ որդին, բոլոր 3 կանայք գնացել են հարսի «ձեռքը խնդրելու», քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել նրա դաստիարակության հարցում։

Եվ վերջում Թոխատյանը խոստովանել է, որ երազում է ևս մի որդի ունենալ, և իր 60-ամյակին ինքն իրեն նման նվեր կմատուցի։

 

Թարգմանությունը՝ Tert.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին