▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ. Աիդա Սարգսյանը՝ իր ամուսնալուծության մասին

Armlur.am-ը գրում է, որ երգչուհի Աիդա Սարգսյանին շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ այսօր էլ լսում և կատարում են իր` 10-15 տարի առաջվա երգերը: Նա պատմել է իր ծրագրերից, անդրադարձել է նաև անձնականին, խոսել է կյանքի դժվար փուլի, այն հաղթահարելու մասին, անկեղծորեն պատմել է, թե տարիներն իրեն ինչ դասեր են տվել, ով է հիմա իր կողքին, ում խորհուրդներն ինքը ժամանակին չի լսել եւ ում է ինքը հիմա վստահում: 


Աիդա՛, Ձեր հանդիսատեսի համար նոր երգեր պատրաստո՞ւմ եք: Քանի որ համերգներ այսօր արդեն շատ քիչ են կազմակերպվում, կարողանո՞ւմ եք երկրպագուների հետ հանդիպել, Ձեր երգը նրանց տեղ հասցնել: 

Ունեմ նոր երգեր` տարբեր թեմաներով, առաջիկայում կան նաեւ համերգներ: Այսօր համերգների թիվն, իսկապես, նվազել է, եթե նախկինում Երեւանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում էին հանդիպումներ, քիթ սրբելու ժամանակ չկար, այսօր արդեն շատ քիչ շրջաններ են ակտիվ: Եվ հետո այսօր ինչ երգ ասես՝ հեռարձակում են եթեր, ու եթե ժամանակին մենք էինք թելադրողը, այսօր մեզ են թելադրում, ենթարկեցնում՝ ինչ անենք, ոնց անենք: 

Ձեզ է՞լ են ենթարկեցրել
Երբեւէ չեմ ենթարկվել եւ չեմ ենթարկվի: Եթե առաջարկվեն իմ երգարվեստում ճիշտ լուծումներ, կընդունեմ, բայց եթե ինձ թելադրեն այն, ինչ չեմ արել ու չեմ անի, պարզապես կլռեմ, չեմ երգի, բայց չեմ էլ ենթարկվի: 

Վերլուծելով Ձեր անցած ստեղծագործական ուղին` կա՞ մի բացթողում, որի համար ափսոսում եք: 

Երգարվեստի ոլորտում չկա նման բան, բայց պետք է խոստովանեմ, ես միշտ ցանկացել եմ դառնալ բժշկուհի, անգամ անցել եմ քույրական կուրսեր, եւ եթե տարիները հետ տալու հնարավորություն ունենայի, երգարվեստին զուգահեռ կզբաղվեի նաեւ բժշկությամբ: Սակայն ճակատագիրը չթողեց, որ ես շրջանցեմ երգարվեստը, եւ ես իրականացրեցի մայրիկիս չիրականացած երազանքը, իմ երազանքն էլ, գուցե, դուստրս իրականացնի (ծիծաղում է): 

Նախքան որոշակի բարձունքի հասնելը ստիպված եք եղել մի շարք դժվարություններ հաղթահարել, երբեմն նաեւ` հիասթափություններ ապրել: Այս ուղին անցնելով` ի՞նչ հիմնական հետեւություններ ենք արել ինքներդ Ձեզ համար

Առհասարակ, ես միշտ խուսափել եմ կեղծիքից, դավաճանությունից, ինքս անմիջական, պարզ մարդ եմ եւ կարող եմ նվիրվել, հավատալ: Սակայն ինձ հետ տեղի ունեցած փորձություններից հետո հասկացա, որ պետք չէ չափից ավելի վստահել, նվիրվել մարդկանց: Ավելի լավ է ունենալ մեկ-երկու ընկեր կամ, առհասարակ, ընկեր չունենալ, քան շրջապատված լինել կեղծ խոսքերով ու ժպիտներով: 

Աիդա՛, Ձեր ամուսնալուծությունն արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ. ի վերջո, հաջողվե՞ց կյանքի այդ դժվար փուլը հաղթահարել, դժվար չէ՞ միայնակ մայրիկի կարգավիճակում լինել: 

Ես ուժեղ մարդ եմ և չեմ ընկնում տառապանքների գիրկը. ապրում եմ տվյալ օրով եւ իմ ունեցածով, կենսախինդ մարդ եմ և կարողանում եմ արագ ադապտացվել ցանկացած իրավիճակի եւ կյանքի ուղին բռնելով` գնալ առաջ: Այսօր իմ կողքին է իմ հրաշք բալիկը, ով ինձ միշտ շատ դրական լիցքեր է փոխանցում: Ամեն վատի մեջ պետք է տեսնել լավը. ես ինչո՞ւ պետք է իմ առողջությունը վնասեմ և երեխայիս նեգատիվ լիցքեր փոխանցեմ: Կյանքը շարունակվում է. դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ: Իսկ հոր եւ երեխայիս միջև կապը, միանշանակ, պահպանվում է: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին