Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանի և երգահան Ռիչարդ Մադլենյանի սիրավեպի մասին խոսում էին բոլորը, սակայն հստակ մեկնաբանություն չէին տալիս նրանցից ոչ մեկը:
Վերջին շրջանում, երբ լուրեր տարածվեցին այն մասին, որ զույգը բաժանվել է բոլորը սկսեցին քննարկել նրանց բաժանումն ու պատճառները, սակայն կրկին նրանք լուռ էին:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ, ով վերջ ի վերջո խոստովանեց, որ իր և Լիկայի միջև այս պահին որևէ անձնական կապ չկա:
«Մենք շատ լավ ընկերներ ենք, սակայն այս պահին մեր միջև որևէ անձնական կապ չկա»:
Երգահանը նշեց նաև, որ այս շրջանում չի ցանկանում որևէ հարցարույցի մասնակցել և այլ հարցերի պատասխան հնչեցնել:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան