Ժամեր առաջ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր`«Shalom» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Կարծիքները ,ինչպես միշտ, տարբեր էին: Շատերը նկատեցին, որ երգչուհու մոտ երկար դադարից հետո փոփոխություն է նկատվում. նա դիմել է պլաստիկ վիրահատությունների ու նաև մեծացրել շուրթերը: Օգտատերերից մեկը նկատեց, որ Աստղիկ Սաֆարյանն այս տեսահոլովակում հանդես է գալիս մի կերպարով, որը շատ նման է Սոֆի Մխեյանի`վերջերս ներկայացրած «Моя игрушка» տեսահոլովակին: Ըստ նրա` Աստղիկը փորձում է նմանվել Սոֆիին: Այս առիթով` Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` պարզելու համար` արդյո՞ք ինքը համամիտ է տվյալ դիտարկմանը, և եթե ոչ, ապա ինչպե՞ս է վերաբերվում նման խոսակցություններին:
Աստղիկը նշեց,որ առաջին անգամ է լսում Սոֆի Մխեյանի երգի ու նաև տեսահոլովակի մասին.
«Անկեղծ ասեմ` ես նույնիսկ չգիտեի, որ Սոֆին ռուսերեն երգ ունի,այն էլ տեսահոլովակ: Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ չեմ ցանկանա երբեք հանդես գալ մի աշխատանքով, որն արդեն ներկայացվել է. ես չեմ սիրում կրկնվել: Տեսահոլովակի ամբողջ աշխատանքը ինձ հետ միասին կատարել է ռեժիսորը: Հավատացնում եմ ձեզ`նմանակելու ոչ մի միտում և նպատակ չի եղել: Ինձ համար սովորական է, որ մարդիկ սկսել են քննադատել ու նման բաներ խոսել: Իհարկե, ես չեմ կարող անել այնպիսի աշխատանք, որը կարող է բոլորին դուր գալ: Համենայն դեպս իմ թիմը մեծ աշխատանք է կատարել, ինչի արդյունքը բոլորը տեսնում են»:
Զրույցի ընթացքում Աստղիկը խոստովանեց, որ շատ անգամ ինքը ևս լսել է իր`պլաստիկ վիրահատությունների դիմելու և շուրթերը մեծացնելու մասին.
«Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր նման կերպ են մտածում: Պարզապես ասեմ, որ տարբեր դիմահարդարում դեմքին տարբեր տեսք է տալիս: Այս դեպքում պրոֆեսիոնալ դիմահարդարման արդյունքն է, որ թվում է` դիմել եմ մի շարք վիրահատությունների: Մի բան կասեմ միայն` ես արել եմ աշխատանք, և ավելի լավ է վայելել այն, քան նայել շուրթերիս»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Աստղիկ Սաֆարյանը:
Հեղինակ` Անի Հարությունյան