▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս հետ Փարիզում անկրկնելի ժամանակ ենք անցկացրել. Տաթևիկ Ադումյան

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով այս շրջանում խաղում է միայն թատրոնում,  պատասխանել է ESem.am-ի «ամառային» բլից հարցերին:

Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի:

Այո:

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:

Ամուսնուս հետ մտադիր ենք Եվրոպա մեկնել:

Ակտի՞վթե պասիվ հանգստի կողմնակից ես:

Ակտիվ:

Նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե՞ դրսում. ինչո՞ւ:

Սիրում եմ հանգիստս անցկացնել արտերկրում, քանի որ սիրում եմ նոր վայրեր բացահայտել:

Ըստ քեզամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:

Ծովը, արևը, հետաքրքիր միջավայրը:

Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

Ջուրը, օդափոխիչը:

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

 Բոլոր տաք գույները:

Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

Մարջանագույն (կորալ):

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել և ինչո՞վ:

Փարիզում անցկացրած հանգիստս, երբ ամուսնուս հետ անկրկնելի ժամանակ անցկացրինք: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին