▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ մոռանա՝ ծովում ինչպես վախեցրի քրոջս. Մերի Հակոբյան

Դիտեք նաև՝

ESem.am-ը գրում է, որ այս անգամ «ամառային» բլից հարցերին պատասխանել է ռեժիսոր, դերասանուհի Մերի Հակոբյանը: 

Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի:

Այս ամիս արդեն հասցրել եմ հանգստանալ Ծաղկաձորում՝ մայրիկիս հետ, շուտով կլինեմ նաև Ջերմուկում: Դեռ երկրից մեկնելու ծրագրեր չունեմ, քանի որ այս ամիսը շատ հագեցած է տարբեր միջոցառումներով:

Ակտի՞վ, թե պասիվ հանգստի կողմնակից ես:

Նախընտրում եմ ակտիվ հանգիստը. այն ոչ միայն էներգիայի վատնում է, այլև կուտակում, նվազեցնում է սթրեսային վիճակները, բարձրացնում տրամադրությւոնը:

Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում:

Հայաստանում, թե՝ ոչ, այնքան էլ կարևոր չէ: Հանգստի իմ նպատակն է՝ լիցքավորվել լավ, բարի դրական էմոցիաներով:

Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:

Մտերիմ մարդկանց հետ անցկացնելը. պետք է ազատվել բոլոր տեսակի դժգոհություններից, բացասական էմոցիաներից:

Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

Չեմ կարծում՝ որևէ կերպ կարող ենք կոտրել ամռան տապը (կարևոր գործերս անում եմ օրվա առաջին կեսին, երբ արևն այդքան կիզիչ չէ): Կարծում եմ՝ առողջ ապրելակերպ վարող մարդիկ ավելի հեշտ են դիմակայում տապին. Ես էլ այդ մարդկանցից եմ:

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

Ամռանը սիրում եմ հագնել վառ, տաք գույներով հագուստ:

Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

Բոլոր տաք երանգներով, կարծում եմ:

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել և ինչո՞վ:

Սիրում եմ ռիսկային իրավիճակներ, որքան հնարավոր է՝ շատ ադրենալին: Երբեք չեմ մոռանա՝ ծովում ինչպես վախեցրի քրոջս: Շատ լավ սկուտեր եմ վարում, համենայնդեպս, այդպես ասում են :) Երբ պատրաստվում էի ծով դուրս գալ, ինձ միացավ քույրս: Բավականին հեռու էինք ափից, անցել էինք թույլատրելի սահմանը, երբ քամի սկսվեց: Բնականաբար, պետք է արագ հետ վերադառնայինք: Արագությունից սկուտերը շրջվեց ու հայտնվեցինք մի քանի մետր հեռու դրանից: Քույրս խառնվել էր իրար, իսկ ինձ մնում էր միայն արագ հասնել սկուտերի մոտ և նրան բարձրացնել:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին