▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քորթնի Քարդաշյանը տանից դուրս է վռնդել ամուսնուն

Քորթնի Քարդաշյանը և նրա ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, երկար տարիների համատեղ կյանքից հետո բաժանվել են: Ինչպես տեղեկացնում են համաշխարհային ԶԼՄ-երը՝ ռեալիթի շոուի 36-ամյա աստղը դուրս է վռնդել տանից իր ամուսնուն՝ մշտապես ալկոհոլի ազդեցության տակ լինելու և դավաճանությունների պատճառով: Ըստ հավաստի աղբյուրների՝ Սքոթին վերջերս նկատել են իր նախկին ընկերուհու շրջապատում. նրանց երկուսի լուսանկարներն անմիջապես տարածվել են համացանցով.

«Քորթնին հեռացել է ամուսնուց այն բանից հետո, երբ տեսել է Սքոթի և նրա նախկին ընկերուհու համատեղ լուսանկարները: Սքոթն ավելի քան մեկ ամիս է, ինչ տուն չէր գնացել»,- լրագրողներին պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քորթնին և Սքոթը սկսել են հանդիպել 2006թ-ին: Նրանք մեծացնում էին իրենց երեք երեխաներին՝ Պենելոպային, Մեյսոնին և Ռեյնին։Скотт Дисик и Кортни Кардашьян

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին